Մխիթարյան. «Հեշտ կլինի խաղալ Զլատան Իբրահիմովիչի հետ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր թիմակից Զլատան Իբրահիմովիչի մասին, ով նույնպես այս ամռանը տեղափոխվել է «Կարմիր սատանաների» կազմ:

«Զլատանը հիանալի ֆուտբոլիստ է: Նրա անունը ամեն ինչ ասում է: Կարծում եմ՝ շատ հեշտ կլինի նրա հետ խաղալ, քանի որ նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է: Նա ոչ միայն իմ կյանքը կհեշտացնի, այլ նաև մեր թիմի»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Telegraf-ը:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը կարող է իր անդրանիկ հանդիպումը ՄՅՈՒ-ի կազմում անցկացնել այս շաբաթ: Հուլիսի 30-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ընկերական հանդիպում կանցկացնի «Գալաթասարայի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ