Մխիթարյան. «Ամեն ինչ կանենք տիտղոսներ նվաճելու համար»

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ ակումբի ֆուտբոլիստները վճռական են տրամադրված Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ տիտղոսներ նվաճելու հարցում:

«Հիանալի հնարավորություն է ընձեռված: «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի մեծագույն թիմերից է:

Ես շատ երջանիկ եմ ու կփորձեմ ուժերիս չափով նպաստել թիմի խաղին ու հաղթանակի հասնելուն: Մենք ամեն ինչ կանենք տիտղոսներ նվաճելու համար: Դժվար կլինի, սակայն հուսանք՝ մենք լավ նախապատրաստական շրջան կանցկացնենք, իսկ հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Յունայթեդն» այսօր ժամանել է Չինաստան, որտեղ հուլիսի 22-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին, ստուգողական հանդիպում կանցկացնի Մխիթարյանի նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

2

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ