Մուսան՝ «Լեսթերի» ֆուտբոլիստ

«ԲԿՄԱ»-ի հարձակվող Ահմեդ Մուսան այսուհետ հանդես կգա «Լեսթերի» կազմում: 23-ամյա նիգերացի ֆուտբոլիստը հաջող բուժզննում է անցել և կնքել 4-ամյա պայմանագիր «Աղվեսների» ղեկավարության հետ:

Անգլիական ակումբը 16 մլն. եվրո է վճարել հարձակվողի դիմաց:

Ավարտված մրցաշրջանում Մուսան 30 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում՝ դառնալով 31 գոլի հեղինակ:

Հիշեցնենք՝ Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստը միացել է մոսկովյան ակումբին 2012 թվականին 5 մլն. եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ