Մուհամեդ Ալին հոսպիտալացվել է

Համաշխարհային բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալին շնչառական խնդիրների պատճառով հոսպիտալացվել է՝ հայտնում է Boxingscene-ը:

Առաջին անգամը չէ՝ 74-ամյա Ալին շմչառական խնդիրների պատճառով հոսպիտալացվում է:

2014 թվականին Ալին նույնպես հիվանդանոց էր տեղափոխվել: Այդ ժամանակ աշխարհի նախկին չեմպիոնի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ:

Հաղորդվում է, որ Ալին այս անգամ երկար չի մնա հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ