MSN եռյակի նոր նվաճումը

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսն ու Նեյմարը «Էյբարի» հետ այսօր կայացած խաղում յուրահատուկ նվաճման հասան։

Եռյակն այս մրցաշրջանում արդեն հեղինակել է 100 գնդակ։ Այդ գոլերից 35-ը իր հաշվին գրանցել է Մեսին, 23-ը՝ Նեյմարը, իսկ 42 գոլ հեղինակել է Լուիս Սուարեսը։

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում այս եռյակը բոլոր մրցաշարերում միասին խփեց 122 գոլ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ