ՄՍՆ եռյակը լավագույն մեկնարկն է տվել այս մրցաշրջանում և մոտ է նոր ռեկորդի սահմանմանը

«Բարսելոնայի» հարձակվողական եռյակը այս մրցաշրջանը սկսել է ավելի լավ, քան երբեք: 2016/17 մրցաշրջանի առաջին 7 պաշտոնական խաղերում Մեսին, Նեյմարը և Սուարեսը դարձել են 17 գոլի հեղինակ:

Մեսի-8 գոլ
Սուարես-7 գոլ
Նեյմար-2

Սակայն հատկանշական է այն հանգամանքը, որ Նեյմարը Օլիմիպիական խաղերում մասնակցելու պատճառով բաց է թողել մի քանի հանդիպումներ:

Եթե հարավամերիկյան եռյակը շարունակի այս տեմպով կարող է շրջանցել սեփական արդյունքը 2014/15 (122 գոլ) և 2015/16 (131 գոլ) մրցաշրջանների ընթացքում: Եթե թիմը պահպանի ներկայիս մարզավիճակը, ապա մինչև այս մրցաշրջանի ավարտը կարող է հեղինակել 150 գոլ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ