MSN ընդդեմ BBC-ի. Ո՞ր եռյակից թիմը ավելի շատ կախում ունի

Իսպանական 2 գրանդ թիմը՝ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»,  հիմա խաղային ճգնաժամ է ապրում: Բայց նախքան  այս երկու հսկայի դիմակայությանը ներկայացնում ենք այս ակումբների վիճակագրական տվյալները Իսպանիայի առաջնությունում:

Լուիս Էնրիկեի հարձակվողական եռյակը (Մեսի, Սուարես, Նեյմար) 31 գոլ է հեղինակել, իսկ մադրիդյան թիմի եռյակը (Բենզեմա, Բեյլ, Կիշտիանու) խփել է 18 գոլ: Այնուամեայնիվ,  Լա լիգայում «սերուցքայինները» անպարտելի են, իսկ կատալոնական ակումբը 3 պարտություն է կրել:

Չնայած թիմերը նույնի քանակի հանդիպումներ են անցկացրել և նույն թվի գոլեր են հեղինակել (49), սակայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին կարելի է մեղադրել իրենց հարձակվողական եռյակից կախվածություն ունենալու մեջ, իսկ «Ռեալը» գիտի, թե ինչպես գոյատևել, եթե BBC-ն բացակայում է: Վիճակագրությունը փաստում է:

«Բարսելոնայի» 49 գոլից 31-ը խփել է MSN-ն, (15 Մեսի, 10 Սուարես, 6 Նեյմար), սա, ընդհանուր առմամբ, թիմի գոլերի 63,2 տոկոսն է: Մինչդեռ «արքայական» ակումբի 49 գոլերից միայն 18 են գրանցվել «Ռեալի» հարձակվողական եռյակի հաշվին (Ռոնալդու 7, Բենզեմա6 և Բեյլ 5) սա ակումբի գոլերի 36,7 տոկոսն է:

Բայց հատկանշական է, որ «Բարսելոնայի» MSN-ը ավելի շատ րոպեներ է անցկացրել խաղադաշտում(3,285 րոպե):  Իսկ «Ռեալի» BBC-ն անցկացրել է խաղադաշտում  2,835 րոպե (450 րոպե ավելի քիչ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ