Մրցավարները Իտալիայում հետխաղյա հարցազրույցներ կտան

Ֆուտբոլային մրցավարները Իտալիայում 2016-17 մրցաշրջանից սկսած հետխաղյա հարցազրույցներ կտան տեքստային ռեժիմով: Այս մասին տեղեկացրել է մրցավար Նիկոլա Ռիցոլին:

«Մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը կարծում եմ, որ մենք կհասցնենք անցկացնել փորձությունների նախնական փուլ, որում մրցավարները կփորձեն լրագրողների հարցերին պատասխանել Իտալիայի առաջնության խաղերից հետո: Մենք կտեսնենք, թե արդյոք մարդիկ պատրաստ են մեզ լսել, սակայն շատ դժվար է դա լինելու անել որոշ խաղերից հետո երկրպագուների և ԶԼՄ-ների ճնշման տակ»,-նշել է իտալացին:

Հիշեցնենք՝ նախորդ տարի  Ռիցոլին ճանաչվել է լավագույն մրցավարը IFFHS-ի վարկածով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ