Մրցավարական կոմիտեն 2 բողոք է ներկայացրել Պիկեի պահվածքի վերաբերյալ

Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախագահ Վիկտորիանո Սանչեսը Արմինոն տեղեկացրել է, որ կոմիտեն բողոք է ներկայացրել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի դեմ:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային նամակ է ուղարկվել կրկնակի բողոքով 29-ամյա ֆուտբոլիստի հնչեցրած քննադատությունների համար «Ատլետիկի» (1:2) և «Վիլյառեալի» (1-1) դեմ խաղերից հետո մրցավարների աշխատանքի վերաբերյալ:

Նշենք, որ յուրաքանչյուր բողոքը կդիտարկվի և կքննվի առանձին: Իսկ այդ գործընթացը կարող է ձգձգվել մեկ ամիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ