Մովսիսյանն առաջին պարտությունը կրեց, Գրիգորյանը մոտեցավ առաջատարներին

Սաբադելի շախմատային փառատոնի 7-րդ տուրն անհաջող դասավորվեց մրցաշարի միանձնյա առաջատար Կարեն Մովսիսյանի համար, ով առաջին պարտությունը կրեց՝ սևերով զիջելով կուբացի միջազգային վարպետ Լազարո Ագուերոյին: Մովսիսյանը 5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական՝ իրենից առաջ թողնելով 5,5 միավոր ունեցող կատալոնացի գրոսմայստեր Մարկ Նարկիսոյին և կուբացի Լազարո Ագուերոյին: Նախավերջին՝ 8-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով կմրցի կուբացի ՖԻԴԵ-ի վարպետ Ֆրանցիսկո Օլիվարեսի հետ:

Իսկ ահա Կարեն Գրիգորյանը սևերով հաղթելով կատալոնացի ՖԻԴԵ-ի վարպետ Պերե Գարիգային, ընդհուպ մոտեցավ առաջատարներին՝  5 միավորով տեղափոխվելով 6-րդ հորիզոնական: 8-րդ տուրում Գրիգորյանը սպիտակներով կխաղա կատալոնացի գրոսմայստեր Միգել Մունյոզի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ