Մովսիսյանը պահպանեց առաջատարի դիրքը

Սաբադելի շախմատային փառատոնի 6-րդ տուրում Կարեն Մովսիսյանը սպիտակներով հաշտություն կնքեց կատալոնացի գրոսմայստեր Միգել Մունյոզի հետ և վաստակած 5 միավորով պահպանեց առաջատարի իր դիրքը: Նա կես միավորով գերազանցում է իրեն հետապնդող 4 շախմատիստներին՝ Միգել Մունյոզին, Մարկ Նարկիսոյին, Կևել Օլիվային և Լազարո Ագուերոյին: Հենց վերջինիս հետ էլ Մովսիսյանը սևերով կխաղա այսօր կայանալիք 7-րդ տուրում:

Իսկ 6–րդ տուրում Լազարո Ագուերոն սևերով խաղում էր Կարեն Գրիգորյանի հետ: Նրանց մրցավեճը ևս ավարտվեց ոչ-ոքի: Հայ շախմատիստը 4 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում: 7-րդ տուրում Գրիգորյանը սևերով կխաղա կատալոնացի ՖԻԴԵ-ի վարպետ Պերե Գարիգայի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ