Մովսիսյանը մասնակցեց «Ռեալ Սոլթ Լեյքի» հաղթանակին

ՄԼՍ-ի 5-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» «Ռիո Տինտո» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Կոլորադոյի» նկատմամբ:

Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Յուրա Մովսիսյանը: Վերջինս 83-րդ րոպեին զգուշացվեց՝ ստանալով դեղին քարտ:

5-րդ տուրից հետո Մովսիսյանի թիմը 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ զիջելով առաջատար «Կանզաս Սիթիին» 1 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ