Մովսիսյանը հաղթեց առաջատարին ու գլխավորեց աղյուսակը

Կատալոնիայի Սաբադել քաղաքում ընթացող շախմատային փառատոնի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում Կարեն Մովսիսյանի և մրցաշարի միանձնյա առաջատար, կատալոնացի գրոսմայստեր Մարկ Նարկիսոյի մրցախաղն էր:

Հայ գրոսմայստերին հաջողվեց սևերով անչափ կարևոր հաղթանակ տոնել ու շրջանցելով մրցակցին, 4,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Դա մրցաշարում Մովսիսյանի 3–րդ անընդմեջ հաղթանակն էր: Նրանից կեսական միավորով հետ են մնում Մարկ Նարկիսոն, Կևել Օլիվան, Միգել Մունյոզն ու Լազարո Ագուերոն:

Տուրը հաջող էր նաև Կարեն Գրիգորյանի համար, որը ևս սև խաղաքարերով հաղթանակ տարավ: Նրա մրցակիցը կատալոնացի Գերարդ Այաթսն էր: Գրիգորյանը 3,5 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Կարեն Մովսիսյանը սպիտակներով կխաղա կատալոնացի գրոսմայստեր Միգել Մունյոզի հետ: Կարեն Գրիգորյանի մրցակիցը կլինի սևերով խաղացող կուբացի միջազգային վարպետ Լազարո Ագուերոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ