Մովսիսյանը՝ ՄԼՍ-ի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է ՄԼՍ-ի առաջնության հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հունիս ամսին 28-ամյա Մովսիսյանը մասնակցել է 3 խաղի և բոլոր հանդիպումներում դարձել է գոլի հեղինակ:

ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանն անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ