Մոուրինյոյի որդին պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին՝ Ժոզե Մոուրինյո-կրտսերը, պայմանագիր է ստորագրել «Ֆուլհեմի» հետ՝ հայտնում է ESPN-ը:

Ժոզե Մոուրինյո-կրտսերը լոնդոնյան ակումբի ակադեմիայում է 2013 թվականից և այժմ կնքել է 2 տարվա պայմանագիր:

17-ամյա Մոուրինյոն դարպասապահ է, և ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանից կլինի «Ֆուլհեմի» երիտասարդական թիմի հիմնական դարպասապահը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ