Մոուրինյոյի մեկնարկը «Յունայթեդում» ամենաարդյունավետն է

Չնայած նրան, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին երեք խաղերում պարտվել է, պորտուգալացին լավագույն մեկնարկն է գրանցել ակումբում՝ հաշվի առնելով սկզբնական 5 հանդիպումները:

Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ մեկնարկային 5 խաղերից «Յունայթեդը» հաղթել է 1-ը և գրանցել 2 պարտություն, նույնքան ոչ-ոքի:

Դևիդ Մոյեսի գլխավորությամբ մանչեսթերյան ակումբը մեկնարկել է 2 հաղթանակով, 2 պարտությամբ ու 1 ոչ-ոքիով:

Լուի վան Գալի գլխավորությամբ «ՄՅու»-ն մեկնարկային 5 խաղերում 1 անգամ է հաղթել, կրել երկու պարտություն և նույնքան ոչ-ոքի արդյունք գրանցել:

Իսկ ահա Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկային 3 խաղում հաղթել է, իսկ հետո՝ երկու պարտություն կրել:

2

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ