Մոուրինյոյի կինը նկար է հրապարակել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղային սխեմայով, որտեղ երևում է Պոգբայի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կինը՝ Մատիլդան Twitter-ում հրապարակել է ամուսնու նկարը, որտեղ պատահականորեն երևում է նաև թիմի առաջիկա խաղաշրջանի հավանական խաղային սխեման:

Տախտակի վրա նկատվում է Պոլ Պոգբայի անունը: Թեև ֆրանսիացին դեռ համարվում է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, սակայ Ժոզե Մոուրինյոն արդեն դիտարկում է նրան իր թիմի կազմում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ջանքեր է գործադրում Պոգբային ձեռք բերելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնում էին, որ Պոգբան կգնա «ՄՅՈՒ» 100 միլիոն եվրոյից ավել գնով և կստանա տարեկան 12-13 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հերքեց այդ տեղեկությունը:

rue52158ae8e9

Cnu_D_jXYAA0VAe

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ