Մոուրինյոյի քննադատությունից հետո Լալանան պաշտպանել է «Յունայթեդի» ֆուտբոլիստին

Անգլիայի ազգային հավաքականի ու «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան դրական է արտահայտվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուի հասցեին: Հիշեցնենք, որ Շոուն հաճախակի քննադատության է արժանանում Մոուրինյոյի կողմից:

«Ես Շոուի հետ հանդես եմ եկել «Սաուտհեմփթոնում». նա շատ ուժեղ տղա է: Նա սարսափելի վնասվածք էր ստացել: Այդ վնասվածքը մոռանալու ու լիարժեք բոլոր առումներով ապաքինվելու համար ուժ ու ոգի են պետք, որն ունի նա: Պետք չէ վնասվածքից ապաքինվելիս գլխում բացասական մտքեր պահել»,- ասել է Լալանան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ