Մոուրինյոն ժամանակին հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

2013թ. պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, ով այդ ժամանակ մարզում էր Մադրիդի «Ռեալը», հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է DailyMail-ը: Առաջարկի մերժման պատճառը եղել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի միջամտությունը:

2013թ. ապրիլին «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահը մեկնել է Մադրիդ՝ Մոուրինյոյի հետ բանակցություններ վարելու համար: Պորտուգալացին բաց է եղել ՄՅՈՒ-ի առաջարկի համար և պատրաստվել է տեղափոխվել Մանչեսթեր: Սակայն Աբրամովիչի միջամտությունից հետո Մոուրինյոն հրաժարվել է մանկունիացիների առաջարկից ու համաձայնել գլխավորել «Չելսին»՝ դա համարելով մեծահոգի քայլ ռուս բիզնեսմենի նկատմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ