Մոուրինյոն խոստացել է «ջարդել» Արսեն Վենգերի դեմքը

The Sun-ի լրագրող Ռոբ Բիսլին ներկայացրել է մի քանի հատված իր գրքից, որը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին է: Գրքի որոշ հատվածներ, որը լույս կտեսնի սեպտեմբերի 29-ին, հրապարակել է Daily Mail հրատարակությունը: Այնտեղ ավելի շատ խոսվում է Մոուրինյոյի և «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի լարված հարաբերությունների մասին:

Ավելին, այդ հարաբերությունների ինտենսիվությունը ավելի բարձր է, քան կարող էին ակնկալել շատերը: Ըստ Բիսլիի, 2014թ. «Չելսիի» և «Արսենալի» միջև հանդիպումից հետո պորտուգալացին ասել է՝ «Մի օր հանդիպելու եմ Վենգերին ֆուտբոլային խաղադաշտից դուրս և «ջարդուփշուր» եմ անելու նրա դեմքը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ