Մոուրինյոն խոսել է «Արսենալի» դեմ հանդիպման գլխավոր մրցավարի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Արսենալի» դեմ հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիների մասին:

«Ինձ շատ դուր եկավ Մարիների՝ մեզ ուղղված խոսքը խաղից առաջ: Այդ խոսքերը շատ պարզ էին. «Ես չեմ ուզում լինել խաղի գլխավոր աստղը, չեմ ուզում տեսանելի լինել, ուղղակի ուզում եմ օգնել»:

Նա ճիշտ է. նա չի ցանկանում աստղը լինել: Մարիները լավ մարդ է և գերազանց մրցավար: Նա միշտ ջանում է հավասարակշռություն պահպանել:

Ես շատ լավ եմ վերաբերվում նրան, երբ նույնիսկ որոշում է կայացնում իմ թիմի դեմ, քանի որ Մարիները դա կանխամտածված չի անում:

Ես գիտեմ՝ դա 11-մետրանո՞ց էր, թե՞ ոչ, քանի որ դիտել եմ մի քանի անգամ դրվագը, սակայն չեմ ուզում խոսել այդ մասին: Հաստատում եմ՝ մրցավարը լավ է աշխատել»,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ