Մոուրինյոն խորհուրդ է տվել Ռունիին նոր ակումբ փնտրել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  խորհուրդ է տվել Ուեյն Ռունիին նոր ակումբ փնտրել, այս մասին պնդում է The Sun-ը:

Ըստ բրիտանական լրատվամիջոցի, պորտուգալացին հայտնել է հարձակվողին, որ եթե վերջինս ցանկանում է խաղային պրակտիկա ունենալ, ապա պետք է նոր ակումբ փնտրի իր համար:

Ռունին բաց թողեց ԱՊԼ-ի 9 տուրի հանդիպումը «Չելսիի» (0:4) հետ վնասվածքի պատճառով, սակայն անգլիական ԶԼՄ-ները պնդում են, որ խնդիրը վնասվածքի մեջ չի եղել, այլ մարզչական շտաբն է հայտնել վերջինիս, որ չի մասնակցելու հանդիպմանը:

Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ չի պատրաստվում վաճառել Ռունիին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ