Մոուրինյոն խնդրել է «ՄՅՈՒ»-ի ղեկավարությանը Ֆերգյուսոնին օժտել լիազորություններով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խնդրել է «Կարմիր սատանաների» ղեկավարությանը որոշակի լիազորություններով օժտել թիմի նախկին լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին:

74-ամյա մասնագետի օրոք  «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը 2013 թվականին, որից հետո շոտլանդացին ավարտեց մարզչական կարիերան:

Ներկայումս Ալեքսը ակումբի տնօրենների խորհրդի անդամն է և դեսպանը, սակայն կադրային որոշումներ կատարելիս Ֆերգյուսոնի կարծիքը հաշվի չի առնվվում, հայտնում է Glasgow Live-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ