Մոուրինյոն վստահ է Պոգբային ձեռք բերելու հարցում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կասկածում, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կտեղափոխվի իր թիմ, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամ` Մոուրինյոն իր ընկերներին հայտնել է, որ ամռանը ՄՅՈՒ-ն 80 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆեր կիրականացնի: Ենթադրվում է, որ դա հենց Պոգբայի տեղափոխությունն է:

Նշվում է նաև, որ այդ գումարից բացի, ֆուտբոլիստի` հաջող հանդես գալու դեպքում «Յուվենտուսը» լրացուցիչ գումար կստանա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան նախընտրում է կարիերան շարունակել «Ռեալում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ