Մոուրինյոն տրանսֆերի կհանի «Մանչեսթեր Յունայթեդի» 10 ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է հրաժարվել 10 ֆուտբոլիստի ծառայություններից:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, պորտուգալացի մարզիչը  պատրաստ է  բաց թողնել Բաստիան Շվայնշտայգերին, Մորգան Շնեյդերլինին, Մեմֆիս Դեփային, Ադնան Յանուզային, Խուան Մատային, Դեյլի Բլինդին, Մարկոս Ռոխոյին, Տայլեր Բլեկետին, Գիլերմո Վարելային և Ջեյմս Ուիլսոնին:

Ավելացնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական գրանդ են տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը և Էրիկ Բային:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ