Մոուրինյոն թիմում կպահի Մատային միայն մի պայմանով

The Sun-ի փոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի կիսապաշտպան Խուան Մատային ասել է, որ նա կարող է մնալ ակումբում, սակայն ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Կարմիր սատանաների» 3 խաղերից միայն 1-ին:

«Չելսիում» իսպանացի ֆուտբոլիստը և պորտուգալացի մասնագետը վատ հարաբերությունների մեջ էին, այդ իսկ պատճառով Մատան հեռացավ «ՄՅՈՒ» 37,1 մլն. եվրոյի դիմաց:

28-ամյա կիսապաշտպանը իր խաղային դիրքի համար պետք է պայքարի նաև թիմի կազմը նոր համալրած Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հատկանշական է, որ իսպանացի կիսապաշտպանը ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» և ապացուցել, որ նա արժանի է հիմնական կազմում լինելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ