Մոուրինյոն պնդում է՝ «Այաքսն» առհասարակ չպետք է մասնակցեր Եվրոպայի լիգային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ «Այաքսը»՝ թիմի մրցակիցը Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում, առհասարակ չպետք է մասնակցեր այս մրցաշարին, քանի որ այնտեղ է հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլից դուրս մնալուց հետո:

Ըստ պորտուգալացի մասնագետի՝ որևէ ակումբ չպետք է մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցի եվրագավաթների երկու տարբեր խաղարկությունների:

««Այաքսը» Չեմպիոնների լիգայի թիմ է: Նրանք եկել են այդ մրցաշարից: Ես երբեք համաձայն չեմ եղել այդ կանոնի հետ: Կարծում եմ՝ թիմը չպետք է կարողանա շարունակելու պայքարը Եվրոպայի լիգայում այն բանից հետո, երբ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից: Եվրոպայի լիգան այն ակումբների մրցաշարն է, որոնք մրցաշարին մասնակցում են նախնական փուլերից:

Մենք Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունն ավարտել էինք 5-րդ տեղում և հայտնվել Եվրոպայի լիգայում: Մենք այս մրցաշարին մասնակցում ենք մրցաշրջանի սկզբից և ստիպված ենք եղել մեծ ջանքեր գործադրել, որպեսզի լինենք այնտեղ, որտեղ այժմ ենք»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Մոուրինյոն հաստատել է, որ «Քրիստալ Փելասի» դեմ կխաղան երիտասարդական թիմի ֆուտբոլիստները

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ