Մոուրինյոն պատրաստվում է տրանսֆերի հանել 3 ֆուտբոլիստի և գնել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպանին

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստի ծառայություններից:

Ըստ Daily Mail-ի, Մարկոս Ռոխոն, Քրիս Սմոուլինգ և Դեյլի Բլինդը պետք է հեռանան անգլիական գրանդից, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է լուրջ փոփոխությունների ենթարկել թիմի պաշտպանությունը:

Պորտուգալացի մասնագետի գլխավոր թիրախներից մեկը «Ռոմայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Անտոնիո Ռուդիգերն է:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ