Մոուրինյոն պատրաստ է Ռունիին ու Մխիթարյանին բաց թողնել ձմռանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է թիմի հարձակվող և ավագ Ուեյն Ռունիին ձմռանը բաց թողնել այլ ակումբ, հայտնում է ESPN-ը:

Աղբյուրը հայտնում է, որ Մոուրինյոն Ռունիին չի տեսնում որպես թիմի կարևոր դերակատար և պատրաստ է նրան բաց թողնել այլ ակումբ: Պորտուգալացին պլանավորում է նաև մի շարք այլ փոփոխություններ, ու բաժանվելու է նաև այլ խաղացողներից:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Մոուրինյոն հիացած չէ նաև Հենրիխ Մխիթարյանի ու Լյուկ Շոուի խաղով, սակայն ակումբի ղեկավարությունը դեմ է այս ֆուտբոլիստների վաճառքին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ