Մոուրինյոն պատմել է, թե ինչպես են իրեն հեռացրել «Չելսիից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» հետ հանդիպմանն ընդառաջ պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել նա ազատվել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Աբրամովիչը որոշեց հեռացնել ինձ: Դա փոխադարձ համաձայնություն չէր: Բայց ես չեմ կարող ոչ մեկի մասին ոչ մի վատ բան ասել: Դա ակումբի սեփականատիրոջ որոշումն էր, որի մասին ինձ ուղղակի հայտնեցին: Ես նորմալ ընդունեցի ամեն ինչ և ստորագրեցի համապատասխան փաստաթղթերը: Որոշումը հանգիստ ընդունեցի:

Ես նախընտրեցի մնալ Անգլիայում, ու իմ բախտը բերեց, հիմա այնպիսի մեծ ակումբ եմ գլխավորում, ինչպես «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Հեռացումը ֆուտբոլի մի մասն է: Եթե դա լիներ մի թիմ, որի հետ ոչնչի չէի հասել, ինձ համար ավելի դժվար կլիներ: Բայց ես ակումբը լքեցի պարտքերս վերադարձրած»,-ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ