Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է համոզել Պոգբային միանալ «ՄՅՈՒ»-ին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ բանակցությունների ընթացքի մասին և շեշտել, որ չափազանց դժվար էր համոզել 23-ամյա կիսապաշտպանի ընտրել «Կարմիր սատանաներին»:

«Օ՜, ինչ դժվար էր համոզել նրան: Նրա հետ շատ եմ զրուցել հեռախոսով, նաև հաղորդագրություններով ենք փոխանակվել: Կարծում եմ, որ նա մեկ այլ գրանդ ակումբից առավոտյան զանգեր էր ստանում, իսկ կեսօրին իմ հետ էր խոսում: Ես շատ տանջվեցի, որ նա ընտրի մեզ, ոչ թե այն մյուս ակումբը»:

Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև Մադրիդի «Ռեալը»:

Պորտուգալացին նաև նշել է, որ ընթացիկ խաղաշարջանում Չեմպիոնների լիգայում չմասնակցելը ևս անդրադարձել է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու գործում:

«Չեմպիոնների լիգան առանց «Մանչեսթեր Յունայթեդի»  Չեմպիոնների լիգա չէ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» առանց Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» չէ: Սակայն ՉԼ վերադառնալու  մենք պետք է լավ խաղանք Պրեմիեր լիգայում, այսպիսով առաջին քայլը, որ մենք պետք է անենք վերականգնել մեր արժանապատվությունը, որը մենք հիմա անում ենք»-ասել է Մոուրինյոն Goal.com-ին տված հարզազրույցում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ