Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Իբրահիմովիչին չի ընդգրկել «Չելսիի» հետ խաղի հիմնական կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, թե ինչու է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ընդգրկել պահեստայինների նստարանին Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Չելսիի» հետ մրցավեճում:

Ընթանում է այդ մրցավեճի երկրորդ խաղակեսը, իսկ շվեդ ֆուտբոլիստը դեռևս խաղադաշտ դուրս չի եկել:

«Նա հոգնել է, շատ է հոգնել: Ես փորձում եմ պաշտպանել նրան, բայց կտեսնենք արդյունքը: Նա պահեստայինների նստարանին է և պատրաստ է օգնել»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի». Անդեր Էրերան կրկնապատկեց հաշիվը (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ