Մոուրինյոն որոշել է վաճառել 13 ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վաճառել «Կարմիր սատաների» մի շարք ֆուտբոլիստների, հաղորդում է Goal.com-ը՝ հղում կատարելով El Confidencial-ին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հանդիպել է ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվարդիn` քննարկելու առաջիկա տրանսֆերային պատուհանի ծրագրերը: Պորտուգալացին ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք բավարարում են իր պահանջներին: Խուան Մատան, Անդեր Էրեյրան և Մեմֆիս Դեպայը այդ ֆուտբոլիստների թվում են:

Մինչդեռ Բաստիան Շվայշտագերը, Ֆելանին, Կարիկը, Ռոխոն, Ռոմերոն, Շոուն, Վալենսիա, Դարմիան կարող են հեռանալ ակումբից այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը չի ցանկանում, որ թիմը ձեռքից բաց թողնի իսպանացի դարպասապապ Դավիդ դե Խեային:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ