Մոուրինյոն որոշել է, թե ովքեր կհեռանան «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է, թե ով հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ կհեռանա իր թիմից:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, անգլիական ակումբը կլքի ոչ միայն Բաստիան Շվայնշտայգերը, այլ նաև Ադնան Յանուզայը:

Բացի այդ ՄՅՈՒ-ից կհեռանան Դեյլի Բլինդը, Մարկոս Ռոխոն և ամենայն հավանականությամբ Խուան Մատան:

Հարցականի տակ է Էշլի Յանգի, Մեմֆիս Դեպայի և Մատեո Դարմիանի ապագան:

Ավելացնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստներ Ջեքսոնը, Ուիլսոնը, Մակնեյրը, Պերեյրան և Քինը, կարող են վարձավճարով հանդես գալ այլ ակումբներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ