Մոուրինյոն որակազրկվեց

Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան պատժել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին «Բարնլիի» դեմ հանդիպմանը ցուցաբերած վարքագծի համար:

Պորտուգալացի մասնագետը «Սուոնսիի» դեմ հանդիպմանը չի հետևի մարզչական նստարանից:

«Բարնլիի» դեմ խաղին Մոուրինյոն վիրավորական արտահայտություն է արել հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգի հասցեին, որի արդյունքում Ֆուտբոլային ասոցիացիան նման որոշում է կայացրել:

Նշենք, որ Ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է նաև, որ Մոուրինյոն տուգանվել է 50 հազար ֆունտ «Լիվերպուլի» դեմ խաղին ընդառաջ հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորի մասին մեկնաբանության համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ