Մոուրինյոն նշել է, թե որն է իր մարզչական կարիերայի լավագույն պահը

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե որն է իր լավագույն մարզչական հիշողությունը մոտ 15-ամյա կարիերայի ընթացքում:

«Իմ լավագույն հիշողությունն «Ինտերի» հետ հաղթանակն էր, այդ եզրափակիչն ընդդեմ «Բավարիայի»: «Պորտուի» հետ հաղթանակը դա երիտասարդների թիմի նվաճում էր, մարդկանց, ում առջևում դեռ երկար տարիներ կային:

Եթե մենք չհաղթեինք այդ տարի, երևի չլքեինք թիմը: Այդ հաղթանակից հետո ես հեռացա «Պորտուից», բոլորը հեռացան, բայց եթե մենք չհաղթեինք Չեմպիոնների լիգան, մենք կմնայինք այդ թիմում ևս մի քանի տարի:

«Ինտերը» ավելի տարեց թիմ էր, այնպիսի մարդկանց, ովքեր ցանկանում էին նվաճել տիտղոսն իրենց ողջ կարիերայի համար: Նրանք ապրել էին հիասթափություն հիասթափության հետևից: Եզրափակիչը վերջին հնարավորությունն էր Մատերացիի, Տոլդոյի, Զանետիի, Կորդոբայի, Կամբիասոյի համար: Նրանց համար միայն այդ պահն էր, կամ հիմա, կամ երբեք: Դրանք խենթ օրեր էին»,-ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ