Մոուրինյոն նշել է, թե որն է անգլիական թիմերի անհաջողության պատճառը եվրոգավաթներում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է անգլիական ակումբների անհաջող ելույթներին եվրոգավաթների մրցաշարերում:

«Խաղացանկը մեծ նշանակություն ունի: Սուրբ ծննդյան տոներին նշանակված խաղերը նույնպես դժվարեցնում են ԱՊԼ-ում խաղալը:

Բացի այդ, մրցակցությունը այս առաջնությունում շատ բարձր է: Օրինակ՝ «Ռեալը» անցած շաբաթ 2-րդ կազմով էր խաղում լիգայում, սակայն մենք չենք կարող մեզ այդպիսի շքեղություն թույլ տալ:

Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր խաղում դու մեծ ուժեր պետք է ներդնես ու պայքարես մինչև հանդիպման վերջին րոպեն: Այստեղ ամեն ինչ ավելի դժվար է, քան մյուս երկրներում»,-նշել է Մոուրինյոն:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս են մնացել բոլոր անգլիական թիմերը, իսկ Եվրոպա լիգայում պայքարը շարունակում է միայն «Մանչեսթեր Յունայթեդը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ