Մոուրինյոն նշել է, թե երբ կավարտի մարզչի կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իրեն դեռ երկար է տեսնում մարզչական նստարանին:

«Ես աշխատել եմ աշխարհի ամենահարուստ ակումբներում: Սա իմ կարիերայի գագաթնակետն է, սակայն դա պատահեց իմ կարիերայի բավականին վաղ փուլում: Ես դեռ իրոք շատ երիտասարդ եմ որպես մարզիչ և կարծում եմ, որ իմ լավագույն տարիները դեռ առջևում են:

Չէի կատակում, երբ ասում էի, որ մարզելու եմ դեռ 15 տարի: Ես 53 տարեկան եմ: Եթե գումարենք 15, ստացվում է 68: Այնպես որ դեռ 14-16 տարի ունեմ: Չեմ կարծում, որ կավարտեմ կարիերաս մինչև 70 տարեկանը»,-ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ