Մոուրինյոն «նոր Դրոգբա» է գտել «Մանչեսթեր Յունայթեդի» համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Սելթիկի» հարձակվող Մուսա Դեմբելեին:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, պորտուգալացի մարզիչը վերջինիս համեմատում է «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի հետ: «Յունայթեդի» սկաուտները երկար ժամանակ է հետևում են ֆրանսիացու խաղին: Սակայն անգլիական գրանդին այդքան էլ հեշտ չի լինի ձեռք բերել ֆուտբոլիստին, քանի որ Դեմբելեյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին» և «Բավարիան»:

 

dembel

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ