Մոուրինյոն կրկին հեռացվեց

ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել է «Վեսթ Հեմին»:

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջին կեսի միջնամասում հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսի կողմից հեռացվեց խաղադաշտից: Մոուրինյոյի համար այս հեռացումը 3-րդն է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում:

Բանն այն է, որ դրվագներից մեկում, երբ Պոլ Պոգբան ընկավ, գլխավոր մրցավարը ոչ միայն չնշանակեց տուգանային հարված, այլև դեղին քարտ ցույց տվեց ֆրանսիացուն սիմուլյացիայի համար: Մոուրինյոն չկարողացավ զսպել զայրույթն ու ոտքով հարվածեց գետնին ընկած շշին, իսկ գլխավոր մրցավարը չներեց:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է խաղին, սակայն պահեստայինների թվում:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ