Մոուրինյոն կարող է կրկին որակազրկվել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը «Բարնլիի» դեմ խաղի ընդմիջմանը հեռացվել էր պահեստայինների նստարանից, կարող է նորից որակազրկվել Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիայի կողմից՝ գրում է The Telegraph-ը:

Աղբյուրը նշում է, որ որակազրկման մասին Ֆուտբոլային ասոցիացիան որոշում կկայացնի խաղի գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգի զեկույցին ծանոթանալուց հետո:

Նշենք, որ Մոուրինյոն պահեստայինների նստարանից տրիբունա է հեռացվել մրցավարների գործողություններից դժգոհելու համար:

Ավելի վաղ Ֆուտբոլային ասոցիացիան պատժել էր Մոուրինյոյին «Լիվերպուլ» – «Յունայթեդ» խաղի մրցավարներին դիտողություններ անելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ