Մոուրինյոն հաստատել է, որ «Քրիստալ Փելասի» դեմ կխաղան երիտասարդական թիմի ֆուտբոլիստները

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17 մրցաշրջանի վերջին տուրի հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ կիրակի օրը կայանալիք «Քրիստալ Փելասի» դեմ խաղին խաղադաշտ դուրս կբերի երիտասարդական թիմի ֆուտբոլիստներին, որպեսզի հիմնական կազմի խաղացողները կարողանան պատրաստվել Եվրոպա լիգայի եզրափակչի «Այաքսի» դեմ դիմակայությանը:

«Այդ խաղին կմասնակցեն Միտչելը, Գոմեսը և Մկտոմինայը: Հիմնական կազմից մի քանի ֆուտբոլիստ խաղադաշտում կանցկացնեն մեկ խաղակես: Այս ամենի նպատակը իմ ֆուտբոլիստների ուժերը խնայելն է, նրանց հնարվորություն տալն է լավագույնս պատրաստվել ԵԼ-ի եզրափակչին:

Դա լավ հնարավորություն կլինի երիտասարդ ֆուտբոլիստների համար, բայց նորից եմ կրկնում, որ նորամուտը նշող ֆուտբոլիստների համար լավագույն պայմաններն են ստեղծված»,-պատմել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ