Մոուրինյոն դժգոհ է խաղացանկից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է թիմի խաղացանկից, մասնավորապես ԱՊԼ-ի 9-րդ տուրում նախատեսված «Չելսիի» դեմ արտագնա խաղի նշանակված օրվանից:

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 22-ին, սակայն ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, քանի որ հոկտեմբերի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի շրջանակում խաղ պետք է անցկացնի:

Մոուրինյոն դժգոհ է, որ Եվրոպա լիգայի խաղից հետո կարևոր հանդիպմանը նախապատրաստվելու համար կարճ ժամանակահատված է մնալու:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ