Մոուրինյոն չի հերքել Պոգբային ձեռք բերելու մասին լուրերը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամուլի ասուլիս է անցկացրել Չինաստանում, որի ժամանակ նրան խնդրել են հաստատել կամ հերքել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մասին լուրերը:

«Ես չեմ հաստատում ու չեմ էլ հերքում: Ես Ձեզ չեմ կարող հայտնել դա: Չեմ կարծում, որ տեղին է խոսել այլ ակումբների ֆուտբոլիստների մասին:

Իմ ղեկավարությունը ֆանտաստիկ է աշխատում ու արդեն կատարել է իմ պահանջների 75 տոկոսը: Ընդամենը 25 տոկոս է մնացել անելու մինչև օգոստոսի 31-ը:

Մենք լավ պայմաններ ունենք շուկայում մեր խնդիրները լուծելու համար: Հանգիստ ենք: Վստահ եմ, պրն Վուդվորդը («Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրենը՝ խմբ.) կգտնի այն ֆուտբոլիստին, որը մեզ անհրաժեշտ է լավ հաշվեկշիռ ձևավորելու համար»,-ասել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ