Մոուրինյոն չի՞ պատժի Ռունիին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի ավագ Ուեյն Ռունիին, որին հավաքականների կազմում հանդիպումներ անցկացնելու դադարի ժամանակ լուսանկարել էին հարբած վիճակում:

«Վերջին օրերին ոչինչ էլ չի եղել: Ռունին մարզվում է, ինչպես մյուսները: Ուեյնն ուզում է խաղալ, ինչպես մյուսները: Այն, ինչ տեղի է ունեցել հավաքականում, մնում է հավաքականում: Ես չեմ ուզում մեկնաբանել: Երբ ֆուտբոլիստներս միանում են հավաքականին, նրանք պատկանում են հավաքականին: Ես մեկնաբանելու ցանկություն չունեմ»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունելու է Լոնդոնի «Արսենալին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ