Մոուրինյոն ցանկանում է «ՄՅու»-ում տեսնել Եվրո 2016-ի լավագույն պաշտպաններից մեկին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել Իտալիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերային իրավունքները:

Daily Star-ի տեղեկություններով՝ Մոուրինյոն անձամբ է հետաքրքրված Բոնուչիի ծառայություններով:

Իտալիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն ֆունտ: Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ավարտված մրցաշրջանում Բոնուչին թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ