Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» իր նախկին սանին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել լոնդոնյան «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչին, հաղորդում է Manchester Evening News-ը:

Անգլիական պարբերականի տեղեկության համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը»  սկսել է հետաքրքրվել սերբ ֆուտբոլիստի ծառայությաուններով: Մատիչին մանկունիական ակումբի կազմում ցանկանում է տեսնել հենց թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Մատիչը և Մոուրինյոն միմյանց հետ աշխատել են, երբ պորտուգալացին գլխավորում էր «Չելսին»:

Մոուրինյոն Մատիչի թեկնածությունն առաջարկել է այն բանից հետո, երբ «Տոտենհեմը» հրաժարվեց վաճառել Էրիկ Դայերին:

Մատիչն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Չելսիի» 35 խաղերի, դարձել 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: «Չելսիի» հետ սերբ ֆուտբոլիստի պայմանագիրը գործում է մինչև 2019 թվականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ