Մոուրինյոն ցանկանում է Բենզեմային տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որի գլխավոր մարզչի պաշտոնն 99 տոկոս հավանականությամբ զբաղեցնելու է Ժոզե Մոուրինյոն:

Բենզեման ավելի վաղ մերժել է մանկունյանցիների առաջարկը, սակայն պորտուգալացի մասնագետը կարծում է, որ իր՝ Բենզեմայի հետ աշխատելու փորձը կարող է նպաստել տրանսֆերի կայացմանը՝ հայտնում է The Independent-ը:

Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», որին ևս Բենզեման մերժել է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ