Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Ռունիին չի ընդգրկել մեկնարկային կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին խաղը սկսելու է պահեստայինների նստարանից:

«Կխաղան Ռեշֆորդը և Լինգարդը: Գիտեմ, որ կհարցնեք Ռունիի մասին, բայց պետք է հարցնեք Լինգարդի ու Ռեշֆորդի մասին:

Անհրաժեշտ են թարմ ֆուտբոլիստներ, մենք ևս մեկ խաղ ունենք հինգշաբթի: Եթե Ռունին չի խաղում այսօր, նշանակում է նա կխաղա հաջորդ հանդիպմանը: Սա սովորական որոշում է»,-ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 29-ին Եվրոպա լիգայի շրջանակներում հանդիպելու է «Զարայի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ