Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է Մատային դաշտ դուրս բերել մեկնարկային կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է այն մասին, թե ինչու է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Բորնմութի» դեմ խաղում /1-3/ մեկնարկային կազմում դաշտ դուրս բերել Խուան Մատային:

«Նա ֆուտբոլ խաղալու բնատուր գիտակցություն ունի: Ես նրան լավ գիտեմ, որովհետև նրա հետ աշխատել եմ 6 ամիս իմ նախկին ակումբում: Ես շատ լավ գիտեմ, թե նա ինչ կարող է տալ, և ինչ չի կարող: Ու երբ խաղն այնպիսին է, որ նա կարող է տալ, նա անում է դա: Այսօրվա խաղն այդպիսին էր: Ես շատ ուրախ եմ նրա համար, ինչպես նաև ողջ թիմի համար»,-ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ միայն խաղավերջում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ